Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

Վրաստանի իշխանությունները հակառուսական տրամադրություններ են հրահրում. Լավրով

Տարածել
Tags

Վրաստանի ղեկավարությունը հակառուսական եւ ազգայնական տրամադրություններ է հրահրում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, նրան, թե ինչպես են Վրաստանում վերաբերվում ռուսներին, նպաստում է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը թշնամի եւ օկուպանտ է: Այն ծայրահեղական, ազգայնական, հակառուսական տրամադրություններ է հրահրում, որոնք դրսեւորվում են նրանում, ինչ մենք տեսնում ենք փողոցներում», — լրագրողներին ասել է Լավրովը:

Մեկնաբանություններ