Հրապարակվեց: Ср, Ноя 28, 2018
...

Վրաստանի ընդդիմությունը հայտնում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին

Տարածել
Tags

Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի ղեկավար Գեորգի Վաշաձեն Միացյալ ընդդիմության գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է այսօր մեկնարկած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին, գրում է apsny.ge-ն:

Վաշաձեն ասել է, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան հոկտեմբերի 28-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում: Մասնավորապես՝ գյուղերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները սրահից դուրս են հանել ընդդիմության ներկայացուցչին: Պատճառը, ինչպես վստահեցնում է շտաբի ղեկավարը, եղել է այն, որ դիտորդները գրանցել են՝ ինչպես են ընտրողներին ստիպում ցույց տալ քվեաթերթիկները:

Նման մի դեպք էլ գրանցվել է Թբիլիսիի Դիդուբե շրջանի ընտրատեղամասերից մեկում, որտեղ, ըստ ընդդիմության, ստիպել են ընտրատեղամասը լքել օտարերկրյա դիտորդի, որն անօրինական քարոզչության դեպք է արձանագրել:

Նա կոչ է արել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ընտրատեղամասերում դիտորդների աշխատանքի համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն:

Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում, որն անցկացվել էր հոկտեմբերի 28-ին, հավաքել էր ձայների 38.64%-ը, մինչդեռ վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ էր 50%-ը:

Ընդդիմադիր Վաշաձեն ստացել էր քվեների 37.74%-ը:

Մեկնաբանություններ