Հրապարակվեց: Вт, Май 14, 2019
...

«Վրաստանը 100%-ով եվրոպական պետություն է դարձել». Յունկեր

Տարածել
Tags

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ասել է, որ Վրաստանը 100 տոկոսով եվրոպական պետություն է դարձել, գրում է russian.rt.com-ը:

«Վրաստանը Եվրամիության սահմաններից դուրս առաջին պետությունն է, որտեղ մենք Եվրոպական դպրոց ենք բացել: Վրաստանը 100%-ով եվրոպական պետություն է դարձել»,- ասել է Յունկերը:

Նա ընդգծել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջողությունը կախված է ինչպես Եվրամիությունից, այնպես էլ ծրագրի անդամ երկրներից, որոնք «կիսում են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»:

Մեկնաբանություններ