Հրապարակվեց: Чт, Сен 26, 2019
...

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Քոչարյանի պաշտպանների դիմումը

Տարածել
Tags

Վճռաբեկ դատարանը մերժել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու դիմումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Մասնավորապես պաշտպան Հ. Ալումյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:

Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Որոշումը ուղարկվել է կողմերին:

Մեկնաբանություններ