Հրապարակվեց: Пт, Дек 28, 2018
...

Վլադիմիր Պուտինը նշել է անցնող տարվա գլխավոր իրադարձությունները

Տարածել
Tags

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մեծ թատրոնում Նոր տարվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ընթացքում հայտարարել է, որ անցնող տարին յուրահատուկ էր և տարբեր յուրաքանչյուրի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ միջոցառման շրջանակներում երկրի ղեկավարը թվել է նաև 2018-ի գլխավոր իրադարձությունները:

Երկրի ղեկավարի խոսքով՝ անցնող տարին «յուրահատուկ էր և տարբեր բոլորի համար»: «Այնուամենայնիվ եղել է այն, ինչ միավորում է մեզ բոլորիս. խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս», — նշել է Պուտինը: Այդ իրադարձությունների թվում նա նշել է Ղրիմի կամրջի բացումը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Պուտինը հատուկ երախտագիտություն է հայտնել Կամավորների տարվան մասնակցած մարդկանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողներին մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ հետ, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Բորիս Ելցինի այրի Նաինա Ելցինան:

Մեկնաբանություններ