Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

Վենեսուելայի արտգործնախարարը ԵՄ-ի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում ազգային երկխոսության հեռանկարները

Տարածել
Tags

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հատուկ պատվիրակի՝ Վերոնիկ Լորենսոյի հետ քննարկել է երկրում ազգային երկխոսության հեռանկարները:

«Հետաքրքիր ու ինտենսիվ հանդիպում ունեցանք Վերոնիկ Լորենսի՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի հատուկ պատվիրակի հետ: Մենք վերլուծեցինք Վենեսուելայում իրականությունն ու հաստատեցինք առանց պայմանների ազգային երկխոսության անհրաժեշտությունը»,- գրել է արտգործնախարարը թվիթերյան իր էջում:

Հանդիպումն անցկացվել է այսօր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայանալիք համաժողովին ընդառաջ, որի մասնակիցները պետք է չեզոք դիրքորոշմամբ գնահատեն Վենեսուելայում ծավալվող իրադարձությունները և իրավիճակից ելք փնտրեն:

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Մոգերինիի համանախագահությամբ միջազգային կոնտակտային խմբի նախարարական առաջին հանդիպումը: Խումբը պետք է պայմաններ ստեղծի խաղաղ գործընթացի համար, որը թույլ կտա վենեսուելացիներին անձամբ որոշել սեփական ապագան ազատ, թափանցիկ և արժանահավատ ընտրությունների միջոցով `երկրի սահմանադրությանը համապատասխան:

Հիշենցնեք, որ Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Մի շարք երկրներ՝ այդ թվում ԱՄՆ-ն, ճանաչել են երկրի ինքնահռչակ նախագահ Գուաիդոյի իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը և բազմաթիվ այլ երկրներ շարունակում են Մադուրոյին երկրի օրինական նախագահ համարել:

Մեկնաբանություններ