Հրապարակվեց: Пн, Июл 18, 2016
...

Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել. «Ջավախք նյուզ»

Տարածել

58.thumbՎաչիանցիները չեն հավատում, որ Քաչոտյանների ընտանիքի սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք ոստիկանությունից պահանջում են արդար հետաքննություն և ինֆորմացիա գործի ընթացքի մասին: Այս մասին գրում է «Ջավախք նյուզ»-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի գիշերը լույս 10-ին  Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին՝ 37-ամյա Օֆելյային, 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային և 5-ամյա Սերգեյին սպանել էին սեփական տան մեջ: Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում մի խումբ վաչիանցիներ հավաքվել էին Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Արդեն մեկ շաբաթ է անցել սպանությունից, բայց վաչիանցիները ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետում, թե կոնկրետ ինչ ընթացքում է գտնվում գործը:

Վաչիանցիներից կազմված 5 հոգանոց խումբը հանդիպեց ոստիկանների հետ, որտեղ նրանց ասել են, որ ոստիկանությունը օպերատիվ աշխատում է, մոտ մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի մանրամասների մասին, երբ պարզ լինի դատաբժշկական եզրակացությունը:

Ըստ աղբյուրի, Վաչիանում ոչ-ոք չի հավատում, որ դաժան սպանությունը մի հոգի է կատարել: Նրանք չեն հասկանում, թե ինչ շարժաթիռներից ելնելով է մարդասպանը գործել:

 Քաչոտյանների ընտանիքի սպանության գործի քննությունը կատարվում է Ախալցիխեում:

 

Մեկնաբանություններ