Հրապարակվեց: Пн, Мар 18, 2019
...

Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատոնը մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումով

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով:

Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ. այս մասին իր ելույթում նշել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, հայտնում է  «Ամերիկայի ձայնը»:
«Նրա ժառանգությունը շարունակելու է ապրել միլիոնավոր մարդկանց սրտերում, մարդկանց, ում ոգեւորել է թե՛ նրա արվեստը եւ թե՛ նրա կյանքը»,-ասել է նա:
Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության համար Հայաստանի ազգային հերոսի կոչումը կրող Ազնավուրը նաեւ հատուկ մեդալի էր արժանացել Իսրայելի նախագահից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկելու համար:
«Չնայած, որ Ազնավուրը մեզ հետ չէ, նրա արվեստն անմահ է՝ ժամանակը դրա դեմ անզոր է: Նրա երգերը կարծես ոչ թե նրա կողմից մեզ մատուցված լինեն այլ՝ մեր սեփական հոգում են ծնվել», — ասել է երգչուհի Յուլիա Կանտորը:
Ֆրանկոֆոնիայի փառատոնը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հիմնական մշակութային փառատոններից մեկն է: Դրա շրջանակներում Վաշինգտոնի հիմնական թանգարաններում կազմակերպվում են հատուկ ցուցահանդեսներ, անցնում են ներկայացումներ եւ հատուկ կինո փառատոններ:
Ազնավուրի երգերը կատարող երգիչ Մաքս Քոհենը նշել է, որ անձամբ էր ճանաչում մաեստրոյին.«Ես ծնվել էի Մարոկկոյում եւ մեծացել Ազնավուրի երգերի վրա: Նա ինձ համար ողջ տիեզերք էր եւ ես հպարտ եմ, որ կատարում եմ նրա երգերը: Հույս ունեմ, միայն, որ սխալ չեմ կատարում»:
Մեկնաբանություններ