Հրապարակվեց: Пн, Фев 18, 2019
...

Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Տարածել
Tags

Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ արդարություն պահանջելով Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի՝ 1988-1992թթ. տեղի ունեցած ջարդերի համար:

Ինչպես նշում է Asbarez-ը, ակցիան նվիրված է եղել նաև 2004թ. ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու նպատակով Բուդապեշտ մեկնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ դավադիր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված դաժան սպանության 15-րդ տարելիցին:

Նշվում է, որ բողոքի ակցիային Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներից բացի մասնակցել են Վաշինգտոնի հայ համայնքի անդամները:

Մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը ու Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ պաստառներ:

Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ազատության և անվտանգության գաղափաներին, ինչպես նաև մտահոգությունն այն առնչությամբ, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ գործադրվող ճնշումն ավելանում է տարածքների զիջում պահանջող Մադրիդյան սկզբունքներն ընդունելու հարցում:

Նշվում է, որ ակցիայի ժամանակ մասնակիցներն աղոթել են հիշյալ ջարդերի զոհերի և Գուրգեն Մարգարյանի  հոգու հանգստության համար:

Մեկնաբանություններ