Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
...

Վաշինգտոնը ցանկանում է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է. CNN

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահի վարչակազմն ուսումնասիրում է ևս մի քանի երկիր այն երկրների ցանկում ներառելու հարցը, որոնց բնակիչների մուտքն ԱՄՆ արգելված է, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների տվյալների՝ այս քայլն ամերիկյան իշխանությունների համար ճնշման գործիք է հանդիսանում որոշ երկրների նկատմամբ, որոնք չեն ցանկանում ամերիկյան գործընկերների հետ կիսվել իրենց էլեկտրոնային փաստաթղթերով և տեղեկատվությամբ: Այդպիսի երկրների թիվն այժմ հինգից պակաս է: Վաշինգտոնի նպատակն այդ երկրների իշխանություններին համոզելն է փոխել իրենց դիրքորոշումը տեղեկատվության փոխանակման հարցում: ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ մուտքի արգելքն ուզածին հասնելու ամենաարդյունավետ միջոցն է:

Ըստ հրապարակման տվյալների՝ ԱՄՆ-ն մտադիր չէ արգելքը միաժամանակ սահմանել նշված երկրների նկատմամբ: Սահմանափակումները մշակվում են յուրաքանչյուր երկրի համար անհատապես:

Հիշեցնենք, որ 2017 թվականին նախագահ Թրամփն ԱՄՆ մուտքն արգելել է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի, Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի և Չադի քաղաքացիների համար:
Մեկնաբանություններ