Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Ս-400-ների գնումը ցանկացած երկրի ազգային որոշումն է. ՆԱՏՕ

Տարածել
Tags

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված` արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ժողովին, անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի` «Թուրքիան պետք է ընտրություն կատարի` մնալ ՆԱՏՕ-ում, թե` գնել Ս-400» արտահայտությանը:

«Թե ինչ զենք կարող է գնել ՆԱՏՕ-ի ցանկացած դաշնակից երկիր, դա նրանց ազգային որոշումն է: Հասկանում ենք, որ սա խնդիրներ է առաջացրել, սակայն ԱՄՆ-ն ու Թուրքիան պետք է իրար հետ լուծեն այս հարցը»,- ասել է նա, հայտնում է yerkir-ը:
Մեկնաբանություններ