Հրապարակվեց: Пт, Ноя 30, 2018
...

Ստորագրվել է Հայաստանի եւ Բուլղարիայի ՊՆ-ների երկկողմ համագործակցության ծրագիրը

Տարածել
Tags

Նոյեմբերի 29-ից 30-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լեւոն Այվազյանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանության ոլորտում հայ-բուլղարական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակներում բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հեռանկարները:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների 2019 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 9 միջոցառում խաղաղապահության, ռազմական բժշկության, ռազմական ոստիկանության, անձնակազմի պատրաստության, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում:

Մեկնաբանություններ