Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Ստամբուլի հայկական Խորենյան վարժարանի լքված շենքը կարող է վերածվել հյուրանոցի

Տարածել

Ստամբուլի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից գտնվող Խորենյան վարժարանի շենքը, որ վաղուց լքվել է, կարող է վերանորոգվել ու ծառայել որպես հյուրանոց, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

1821 թվականին հիմնադրված վարժարանի շենքն այսօր անմխիթար վիճակում է. պատուհաններն ամբողջովին կոտրված են, պատերը՝ ճաքած ու պատված տարբեր գրություններով, իսկ շենքի ներսն աղբանոցի է վերածվել: Նշվում է, որ երբեմն շենքն ապաստան է ծառայում շրջակայքի անօթևան մարդկանց համար:

Հայտնի է, որ ներկայում այն 18 տարի ժամկետով վարձակալության է տրված մասնավոր ընկերության, որն էլ մշակել է այստեղ վերանորոգում իրականացնելու ու հյուրանոց բացելու նախագիծը: Այժմ սեփականատերերը սպասում են նահանգապետարանի համապատասխան թույլտվությանը՝ նախագիծը կյանքի կոչելու համար:

Տեղի հայերը հյուրանոցի նախագծին դեմ չեն, միայն թե շենքը պահպանվի ու է՛լ ավելի մեծ վնասներ չկրի: Նորոգման նախագիծը տեղական իշխանությունները չեն ստորագրում արդեն 4-րդ տարին:

 

Մեկնաբանություններ