Հրապարակվեց: Пн, Ноя 12, 2018
...

Սպիտակ տունը պատմել Է Փարիզում Պուտինի, Մակրոնի եւ Մերկելի հետ Թրամփի քննարկումների մասին

Տարածել
Tags

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում կայացած աշխատանքային նախաճաշի ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել Է մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտրի եւ պատժամիջոցների հարցեր:

Նոյեմբերի 11-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Այսօր լանչի ժամանակ նախագահ (Թրամփը) նստել Է նախագահ Մակրոնի, կանցլեր Մերկելի եւ նախագահ Պուտինի, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ այլ ղեկավարների հետ: Ղեկավարները քննարկել են մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ ՄՓՀՀՊ-ն, Սիրիան, առեւտուրը, իրադրությունը Սաուդյան Արաբիայում, պատժամիջոցները, Աֆղանստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան: Նրանք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ են ունեցել երկժամանոց լանչի ժամանակ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ