Հրապարակվեց: Вт, Дек 25, 2018
...

Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի՝ 2019-ին Թուրքիա այցելելու մասին տեղեկությունը

Տարածել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է Անկարա, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

«Պարոն Թրամփն ասել է, որ 2019-ին կայցելի Թուրքիա», — ասել է Էրդողանի խոսնակը:

Սպիտակ տանը, սակայն, այս լուրը չեն հաստատել: Ի պատասխան Քալընի հայտարարությանը՝ Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին հայտնել է, որ նախագահ Թրամփը Թուրքիա այցի հետ կապված հստակ ծրագրեր դեռ չունի:

Ավելի վաղ Թրամփը, Twitter-ի իր էջում խոսելով Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է վերջ տալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին օջախներին:

Մեկնաբանություններ