Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի թեկնածուի անունը

Տարածել
Tags

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի թեկնածուի անունը: Պաշտոնում առաջադրվել է ԿԺԴՀ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը: Այս մասին հայտնում է life.ru-ն` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

«Սենատ է ուղարկվել թեկնածուի առաջադրումը: Սթիվեն Բիգանը` Միչիգանից, առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում և կփոխարինի Ջոն Սալիվանին»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ Սալիվանին դիտարկում են Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Պետքարտուղարությունում նա նաև պատասխանատու էր Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար ՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Մեկնաբանություններ