Հրապարակվեց: Вт, Авг 27, 2019
...

Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու Թրամփը ներկա չի եղել G7-ի գագաթնաժողովի շրջանակում կլիմայական խնդիրներին նվիրված քննարկմանը

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է թողել «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի՝ կլիմայական խնդիրներին նվիրված նիստին, քանի որ միաժամանակ երկկողմ հանդիպում է ունեցել: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի տարածած հաղորդագրության մեջ:

«Նախագահը ծրագրված հանդիպումներ և Գերմանիայի ու Հնդկաստանի ներկայացուցիչների հետ երկկողմ քննարկումներ ուներ, դրա համար էլ նիստին նրա փոխարեն վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա է ներկա եղել»,- ասել է մամուլի խոսնակը:

Միևնույն ժամանակ Associated Press գործակալությունը նշում է, որ Թրամփի աշխատանքային գրաֆիկում այդ օրը տեղաշարժեր են եղել, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը սկսվել է ծրագրվածից 2 ժամ ուշ: Ինքը՝ Մերկելը, ավելի ուշ ներկա է գտնվել կլիմայի թեմայի քննարկմանը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այն հարցին, թե արդյոք Թրամփը ներկա է գտնվել կլիմայի վերաբերյալ նիստին, ԱՄՆ ղեկավարը պատասխանել է, որ «մաքուր օդ և մաքուր ջուր» է ցանկանում:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հունիսի 1-ին Թրամփը հայտարարել էր Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին:

Մեկնաբանություններ