Հրապարակվեց: Вт, Мар 12, 2019
...

Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

Տարածել
Tags

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ստորև ներկայացնում ենք Սուրեն Ղամբարյանի կենսագրությունը:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., ապրիլի 16, ք.Երևան

Կրթություն

2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան
2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ
2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)
2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ
2011-2013 թթ. — ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական
2013-2018 թթ. — ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ

Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ — Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկնաբանություններ