Հրապարակվեց: Ср, Июн 24, 2015
...

Սկանդալ Թուրքիայի Ազգային ժողովում պատգամավոր Մեհմեթ Ալի Արսլանիի հնարավոր հայկական ծագման շուրջ

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ նորընտիր պատգամավոր քրդամետ ու հայամետ դիրքորոշումներ ունեցող Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Արսլանին կարող է ծագմամբ հայ լինել: Horizon Weekly-ի հաղորդմամբ դեպքը «բացահայտվել է» Թուրքիայի Ազգային ժողովում երդման արարողության ժամանակ, երբ Արսլանը հրաժարվել է արտաբերել «մեծ թուրք ազգը» արտահայտությունը: Պատգամավորը «խմբագրել է» երդման տեքստը ` բաց թողնելով թուրք բառը: Դա աննկատ չի մնացել, և նրանից պահանջել են կրկնել տեքստը: Դեպքը աղմկահարույց է դարձել և լայն քննարկումների առարկա դարձել ԶԼՄ-ներում; Որոշ պատգամավորներ, որոնք իրենց իսկական թուրք են կարծում, սկսել են նեղել Մեհմեթ Ալի Արսլանիին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ