Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Սիրիայի հարցով ռուս-թուրքական պատվիրակությունների քննարկումները տեղի կունենան Մոսկվայում

Տարածել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև քննարկումները տեղի կունենան Մոսկվայում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայից պաշտոնյաների պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու դեկտեմբերի 29-ին:
Թուրքական պատվիրակության մեջ են լինելու երկրի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, ՊՆ նախարար Հուլուսի Աքարը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Մեկնաբանություններ