Հրապարակվեց: Вс, Дек 30, 2018
...

Սիրիական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան կշարունակի ակտիվ համագործակցությունը ՌԴ-ի և Իրանի հետ. Չավուշօղլու

Տարածել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մանրամասներ է պատմել Մոսկվայում սիրիական Մանբիջի խնդրի շուրջ ունեցած քննարկումներից:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, Չավուշօղլուն նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և մի շարք այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ թուրքական պատվիրակությունը պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել սիրիական հակամարտության կարգավորման հարցում ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ:

Նույն օրը Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում երկու երկրների զինված ուժերի միջև գործողությունների համակարգման մասով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայի ԶՈւ ԳՇ-ից հայտնել են, որ, արձագանքելով Մանբիջի բնակչության կոչին, սիրիական բանակը մտել է Մանբիջ ու այնտեղ բարձրացրել Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ: Այդ տարածքներում գտնվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն այդ ժամանակ կոչ էր արել Բաշար ալ Ասադի ռեժիմին աջակցել իրենց թուրքական ԶՈւ-ի դեմ դիմակայության գործողություններում:

Մեկնաբանություններ