Հրապարակվեց: Вс, Окт 29, 2017
...

Սիրիական բանակը երեք բնակավայր է ազատագրել Համա նահանգում

Տարածել

Սիրիայի կառավարական զորքերը Համա նահանգի հյուսիս-արևելյան հատվածի երեք բնակավայրից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղանքում գտնվող աղբյուրը: «Սիրիական բանակը շարունակում է բարեհաջող առաջ շարժվել Համա նահանգի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ազատագրվել է 3 գյուղ՝ Ռասմ-աթ-Տինա, Մուշեյռեֆա ալ-Ջադիդա և Մուշեյռեֆա Աուդատ», — պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ սակրավորները սկսել են ականազերծել ազատագրված բնակավայրերի փողոցները և շինությունները:
Հիշեցնենք, որ սիրիական բանակի մարտիկները հայտնաբերել և փրկել են 19 քաղաքացիների, որոնց առևանգել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Քաղաքացիները փրկվել են գերությունից Համա նահանգի արևելքում:

Մեկնաբանություններ