Հրապարակվեց: Ср, Май 29, 2019
...

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ազգային գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն. ՄԻՊ

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ուղերձում ասվում է.

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ:

 Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակները պատմության մեջ կմնան՝ որպես արժանապատիվ ապրելու, արարելու մեր իրավունքը սեփական ուժերով հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներ:

1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ:

Նման իրավիճակներում առավել ենք արժևորում մեր ժողովրդի հզոր ներուժը, միասնությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ազգային գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։ Այս հաղթանակները մեզ ոգեշնչում են կերտել նոր հաղթանակներ եւ գնալ դեպի հուսալի ապագա, որտեղ իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելն առաջնային է։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը»:

Մեկնաբանություններ