Հրապարակվեց: Ср, Янв 09, 2019
...

Սեւան-Երեւան մայրուղուց առգրավվել է 248 հատ սիգ տեսակի ձուկ

Տարածել
Tags

Հունվարի 5-ին Սեւան-Երեւան մայրուղուց առգրավվել է 248 հատ սիգ տեսակի ձուկ։ Երեւանում եւ մարզերում շրջայցերը շարունակվում են։ Այս մասին հայտնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարությունը հայտնել է՝ 2018թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։

Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ։ Իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների եւ փոխգործակցության քառակողմ ծրագիր:
Մեկնաբանություններ