Հրապարակվեց: Пт, Дек 28, 2018
...

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը

Տարածել
Tags

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Հարությունյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Որոշումը դեռ չենք ստացել, բայց այն բացասական ենք գնահատում, մեր դիրքորոշումը կհայտնենք և կբողոքարկենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

 

 

Մեկնաբանություններ