Հրապարակվեց: Пт, Янв 25, 2019
...

Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ռուսական «անշարժ գույքի արքաների» առաջատար եռյակում՝ ըստ Forbes-ի

Տարածել
Tags

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2019» ցանկը, որում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Ամսագիրը հայտնում է, որ 2018-ին «Տաշիրը» բացել է Family Room առաջին կահույքի կենտրոնը: Մինչև 2023-ը ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել «Հաղթանակի այգին», որը կազմված է լինելու 35 հարկանի 3 աշտարակից, որոնց տանիքները կմիավորվեն բացօթյա պատշգամբով՝ Սինգապուրի Marina Bay Sands հյուրանոցի օրինակով:

Աղբյուրի տվյալներով՝ «Տաշիրին» է պատկանում 818 300 քառ. մետր առևտրային, 61000 գրասենյակային և 48 000 քառ. մետր պահեստային տարածք: Ընկերության եկամուտը տարածքների վարձակալությունից 2018-ին կազմել է 670 մլն դոլար, որը 20 մլն դոլարով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

2019-ի վարկանշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են Киевская площадь ընկերությունը ներկայացնող Զախար Իլիևը և Գոդ Նիսանովը: Ընկերության եկամուտը կազմում է 1 մլրդ 565 մլն դոլար, իսկ երկրորդ տեղում հայտնված ապրանքանիշը Ingka Centres-ն է՝ իր 865 մլն դոլար եկամտով:

Մեկնաբանություններ