Հրապարակվեց: Ср, Июл 03, 2019
...

Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետը կոչումներ է շնորհել բարձրաստիճան պաշտոնյաների

Տարածել
Tags

Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչումներ է շնորհել մի շարք պաշտոնյաների: Այս մասին Փաշինյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: Վարչապետը, մասնավորապես, գրել է.

 «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.

— ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
— ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
— ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
— ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
— ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
— Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
— ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
— Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:

Մեկնաբանություններ