Հրապարակվեց: Чт, Янв 10, 2019
...

Ռ. Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց, դա արդարադատությունից խուսափել է. Արամ Օրբելյան

Տարածել
Tags

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազը, ինչից հետո նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստին դատավորը հայտնեց, որ բավարարել է ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Որոշման հիմնավորումները հայտնի չեն դեռ: Իմ կարծիքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, և այդ բոլոր հանգամանքները դատարանին հայտնի էին ամսի 28-ի քննության ժամանակ, և եթե դատարանը գտնում էր, որ այդ հանգամանքները խոչընդոտում են իր անկախությունը, ինքը կարող էր ինքնաբացարկ հայտնել դեկտեմբերի 26-ին, 27-ին և ոչ թե հետաձգել նիստը»,-ասաց Օրբելյանը:

Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ միջնորդությունը քննվի, իսկ Քոչարյանը այսօրվա նիստին ևս չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվելու էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:

Մեկնաբանություններ