...

Ռուս քաղաքագետը ՀՀ արտգործնախարարի խոսքում երկու ազդակ է նկատել

Տարածել
Tags

«Փետրվարի 4-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը որոշ կարևոր պարզաբանումներ է տվել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին:

Արժե ուշադրություն դարձնել երկու պահի վրա»,- Թելեգրամի Bunin & Co ալիքի համար մեկնաբանության մեջ գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, հայտնում է Panorama.am-ը:
«Առաջին հերթին Հայաստանի արտգործնախարարը հեռակա մասնակցություն ունեցավ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկխոսությանը: Հայաստանի վարչապետի Գերմանիա այցի ժամանակ Մերկելը գովել էր նրան խաղաղության հասնելու ճանապարհին խիզախ քայլերի համար: Մնացականյանը կարևոր լրացումներ և պարզաբանումներ է արել: Նախարարի խոսքով, խաղաղության մասին խոսելը չի նշանակում, որ ինչ որ մեկը հարցականի տակ է դնում հայկական կողմի վճռականությունը: Հենց դրա համար էլ, ըստ Մնացականյանի, Երևանը կողջունի Բաքվի խաղաղասիրական նախաձեռնությունները:

Երկրորդ՝ նախարարը նաև դիմել է ներքին լսարանին: Դա պատահական չէ, նրա հայտարարությունը հնչել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպումից հետո: Մնացականյանի խոսքով, պետք չէ շտապել Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման առումով: Ժամկետները նշանակություն ունեն, սակայն հաջորդ քայլերը պետք է նախապատրաստենք այնպես, որ դրանք դինամիկա ապահովեն:

Այսպիսով, ուղարկվել է երկու կարևոր ազդակ: Երևանը չի պատրաստվում տառացիորեն հուշումներ ընդունել արևմտյան գործընկերներից, այն մասին, որ պետք է ներկայիս վարչապետի բարձր վարկանիշը դնել ղարաբաղյան կարգավորման զոհասեղանին: Ինչ-ինչ, բայց Հայաստանում քաղաքական գործիչները կարող են այլ զոհասեղաններ գտնել: Հանրապետության առաջին նախագահի ճակատագիրը չափազանց վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ժամկետից շուտ ավարտել պետական կարիերան: Երկրորդ պահը վերաբերում է բանակցային գործընթացին: Ինչպիսի լավատեսական գնահատականներ էլ որ հնչեն տարբեր կողմերից, Հայաստանի նոր իշխանությունը չի ուզում արագացնել խաղաղ կարգավորումը հենց միայն կարգավորման համար: Ի դեպ, այդպես էր մտածում նաև նախկին իշխանությունը: Իսկ անձնական հակասություններն ու տարաձայնությունները պատճառ չեն այլ կերպ վարվելու համար»,- նշել է Սերգեյ Մարկեդոնովը:
Մեկնաբանություններ