Հրապարակվեց: Вс, Фев 10, 2019
...

Ռուսաստանում կկառուցվի առաջին մասնավոր տիեզերակայանը

Տարածել
Tags

Ռուսաստանում զբոսաշրջային հրթիռներով միակ մասնավոր տիեզերակայանը կկառուցվի Նիժնի Նովգորոդի կամ Կազանի արվարձանում: Ներկայումս այդ հարցը քննարկվում է տարածաշրջանների ղեկավարների հետ:

 «Ենթաուղեծրային զբոսաշրջության համար տարածք հատկացնելու մասին բանակցությունները վերջնական փուլում են երկու շրջաններում: Փաստաթղթեր են նախապատրաստվում ստորագրման համար: Կախված նրանից, թե որ շրջանի հետ կստացվի ավելի արագ համաձայնության գալ՝այդտեղ էլ կկառուցվի տիեզերակայանը»,-news.am-ի հաղորդմամբ՝ հաղորդում է տեղեկատվական գործակալություններից մեկի աղբյուրը:
Զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկել նախատեսում է ռուսական «ԿոսմոԿուրս» ընկերությունը: Թռիչքները տեղի կունենան շուրջ երկու հարյուր կմ բարձրության վրա: Դրանք կտեւեն գրեթե 15 րոպե, որոնցից առնվազն 5 րոպե զբոսաշրջիկները կանցկացնեն անկշռության վիճակում:
Առաջին ռուսական տիեզերագնաց-զբոսաշրջիկները ձեռք կբերեն տոմսերը 200-250 դոլարով: Ակնկալվում է,որ տարեկան տիեզերք կուղեւորվի շուրջ 700 ռուսաստանցի: Առաջին թռիչքները նախատեսվում են 2025 թվականին:
Ռուսական զբոսաշրջային տիեզերակայանի մրցակիցները երկու ամերիկյան անալոգներն են, որոնք նույնպես աշխատում են տիեզերական զբոսաշրջային արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ: Ամերիկյան տիեզերակայանները կսկսեն իրենց գործունեությունն արդեն շուտով:
Մեկնաբանություններ