Հրապարակվեց: Чт, Дек 27, 2018
...

Ռուսաստանում կկազմակերպվի Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը

Տարածել
Tags

2019 թվականին ամբողջ Ռուսաստանում պլանավորվում Է կազմակերպել հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Թեոդոսիայի նրա անվան պատկերասրահում ցուցադրվող ստեղծագործությունները:

Այդ մասին դեկտեմբերի 27-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան:
«Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել Է նա:
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին հավաստիացրել Է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանության ներքո:
Հովհաննես Այվազովսկին ծնվել Է 1817 թվականի հուլիսի 17-ին (29-ին) Թեոդոսիայում: Այվազովսկու կողմից Թեոդոսիայում հիմնված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն գեղարվեստական թանգարաններից մեկն Է: Դրանում պահվում Է նկարչի ստեղծագործությունների՝ աշխարհում խոշորագույն հավաքածուն (416 աշխատանք), որոնց թվում Է հանրահայտ «Իններորդ ալիքը»: Պատկերասրահը տեղավորված Է 1848 թվականին Այվազովսկու նախագծով կառուցված տան մեջ, որին ավելի ուշ նկարիչը կցել Է ընդարձակ ցուցահանդեսային սրահ: Այվազովսկին մահացել Է 1900 թվականին եւ հողին Է հանձնվել Թեոդոսիայում: Այստեղ նրա անունով Է կոչված երկաթուղային կայարանը եւ փողոցներից մեկը: Պատկերասրահի մոտ տեղադրված Է նկարչի հուշարձանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ