Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
...

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել Է C-400-ի մատակարարումները Թուրքիային

Տարածել
Tags

Ռուսաստանը վաղաժամկետ ավարտել Է C-400-ի բոլոր բաղադրամասերի մատակարարումը Թուրքիային: Այդ մասին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը:

Ավելի վաղ հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել Էր, որ ռուսական C-400-ները Թուրքիայում շահագործման կպատրաստեն մինչեւ հաջորդ տարվա գարուն: «Չնայած պատժամիջոցներին, մենք վաղաժամկետ կատարեցինք Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի բոլոր բաղադրամասերի մատակարարումները»,-ասել Է Միխեեւը, որի խոսքը մեջբերում Է ընկերության մամուլի ծառայությունը:
Հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին: Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն ստորագրել Է 2017 թվականի ապրիլին Մոսկվայում: Այն դարձել Է Ռուսաստանի ամենախոշոր արտահանական պարտավորագիրը ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների հետ: Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել Է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտավորապես 2,5 մլրդ դոլար գումարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ