Հրապարակվեց: Ср, Апр 10, 2019
...

«Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային ապահովել C-400-ի նոր խմբաքանակով». Պեսկով

Տարածել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, նշել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը տարբեր երկրների՝ այդ թվում Թուրքիայի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ամերիկյան Patriot համակարգերի ձեռք բերման վերաբերյալ ԱՄՆ-ի մերժումը ստանալու դեպքում նրանք կարող են ձեռք բերել ռուսական արտադրության C-400-ի երկրորդ խմբաքանակը։

«Ռուսաստանը բաց է։ Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիական իրավասություններ և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման ուղիներ է փնտրում։ Սա լիովին նորմալ գործընթաց է»,- ասել է նա:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև 2,5 մլրդ դոլար արժեքով 4 միավոր C-400-ների ձեռք բերման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2017թ․ հուլիսին։ Դրանց առաքումը Թուրքիա նախատեսված էր 2020թ․ մարտին, սակայն կողմերը վճռել են արագացնել գործընթացը և առաքումն իրականացնել 2019թ․ ամռանը։

Մեկնաբանություններ