Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. Լավրով

Տարածել
Tags

Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, բայց չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:«Մենք մեր ծառայությունները չենք պարտադրում:

Մենք կողջունենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների սկսվելը, ինչպես որ ողջունում ենք բանակցային գործընթացը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ, ինչպես որ կարեւոր ենք համարում բանակցային գործընթացի կարգավորումը նաեւ Վենեսուելայի գործերում»,- ասել Է նա: Լավրովը հավելել Է, որ Մոսկվան պատրաստ Է նպաստել Իրանի եւ Պարսից ծոցի պետությունների միջեւ չհարձակման մասին համաձայնագրի կնքնմանը: «Կարծում եմ, որ Պարսից ծոցի երկրների հետ միմյանց դեմ ուժ չկիրառելու պայմանագրի կնքման Թեհրանի նախաձեռնությունը քայլ Է դրական ուղղությամբ: Ես գիտեմ, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ոչ բոլոր, բայց մի ամբողջ շարք անդամներ պատրաստ են դիտարկել այդ նախաձեռնությունը: Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ գործընթացին»,- ասել Է ՌԴ ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ