Հրապարակվեց: Пн, Апр 01, 2019
...

Ռուսաստանաբնակ հայ փորձագետ Վադիմ Մանուկյանի թեկնածությունն առաջադրվել է «Եվրատեսիլի» նախագահի պաշտոնում

Տարածել
Tags

Լատվիական «Նոր համաձայնություն» քաղաքական միավորումը բլոգեր, ռուսաստանցի մեդիա փորձագետ Վադիմ Մանուկյանի թեկնածությունն առաջադրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախագահի պաշտոնում:

«Մենք իրավունք ունենք առաջադրել մարդկանց ոչ թե Եվրամիությունում քաղաքացիության սկզբունքով, այլ պրոֆեսիոնալիզմի աստիճանով: Այդ իսկ պատճառով Ռուսաստանի քաղաքացին լիակատար իրավունք ունի այդ պաշտոնում առաջադրվելու համար: Եվրատեսիլն արմատական բարեփոխումների կարիք ունի, և մենք վստահ ենք, որ Մանուկյանն ի զորու է իրականացնել դրանք»,- Rusarminfo-ի հաղորդմամբ՝ ասել է քաղաքական միավորման նախագահ Յանիս Կուզնիսը:

ՌԴ Պետդումայի փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կուսակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ խոստանալով «կարգ ու կանոն հաստատել» Եվրատեսիլում:

Մեկնաբանություններ