Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Իրանի նախագահի խոսքով՝ Նահանգները պետք է հրաժարվի նախապայմաններից՝ երկխոսությունից առաջ: «Ամերիկայի նախապայմանն այն է, որ նախ պետք է իրագործվեն պատժամիջոցները և առավելագույն ճնշումն Իրանի ժողովրդի նկատմամբ, այնուհետև Նահանգները կանցնեն բանակցությունների»,- ասել է Ռոուհանին Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսում:

Ռոուհանին շեշտել է, որ դա ճիշտ նախապայման չէ, և այն պետք է հանվի բանակցային սեղանից: «Վերջ տվեք առավելագույն ճնշման քաղաքականությանը և սկսեք երկխոսության, իմաստի քաղաքականություն վարել»,- հավելել է իրանցի առաջնորդը:

Մեկնաբանություններ