Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա»-ի գլխավոր խմբագիրը

Տարածել
Tags

Ռուսաստանցի հեռուստալրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքի «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր։ News.am-ի հաղորդմամբ այս մասին նա տեղեկացրել է ՏԱՍՍ-ին երկուշաբթի օրը։

Ռադիոկայանի գլխավոր խմբագիրը Սերգեյ Դորենկոն էր, որն այն ղեկավարում էր 2014-ից։ Լրագրողը մահացել է 2019 թվականի մայիսի 9-ին։
«Ես արդեն  դարձել եմ (գլխավոր խմբագիր), ռադիոյում աշխատանքի փորձ ունեմ։ Ես աշխատանքս ռադիոյում սկսել եմ շատ տարիներ առաջ, աշխատել եմ Ռադիո Ռոսիի» տեղեկատվական ծառայությունում, իսկ որպես գլխավոր խմբագիր ղեկավարել եմ «Ֆինամ FM» ռադիոկայանը։ Այնպես որ, սա նորմալ աշխատանքային պահ է, հանգիստ եմ վերաբերվում դրան, հասկանում եմ, որ պետք է աշխատեմ ավելի շատ, որովհետեւ ընդունում եմ ռադիոկայանը՝ շարունակելով մնալ «Պրավո գոլոսա» հաղորդման հաղորդավարը, եւ ես հիմա ընտրարշավ ունմ,, գնում եմ ընտրություններիՄոսկվայի քաղաքային դումա։ Ոչինչ, գլուխ կհանենք»,- ասել է նա։
Ռադիոկայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը հաստատել է նշանակման մասին տեղեկությունը։ «Այո, այդպես էլ կա, ճիշտ է, կարելի է հաստատել, որ Ռոման Բաբայանը նշանակված է։ Հենց որ նա ասաց, որ պատրաստ է, արագ ձեւակերպվեցին փաստաթղթերը, դա արագ է արվում, ստորագրություն դնելը դժվար չէ»,- ասել է նա։
Սերգեյ Դորենկոն մահացել է 59 տարեկանում, մայիսի 9-ին, իր մոտոցիկլի ղեկին, Մոսկվայի կենտրոնում։ Մահվան պատճառը աորտայի պատռվածքն էր։
Մեկնաբանություններ