Հրապարակվեց: Ср, Июн 26, 2019
...

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկում ենք իրավական հարթության մեջ․ ԲՀԿ պատգամավորներ

Տարածել
Tags

ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ։ ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ տեղի են ունենում իրավական գործընթացներ և եթե լինի այս հարցի հետ կապված իրավական լուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա։

Հարցին՝ խնդիրները իրավակա՞ն հարթությունում են, թե՞ քաղաքական Իվետա Տոնոյանն արձագանքեց, որ որևէ մեկը փաստաբանի գործառույթ չի կարող վերցնել իր վրա և նման գնահատական տալ։ «Հարցը պետք է դիտակել ամբողջականության համատեքստում՝ քանի դեռ չկա, զերծ ենք մնալու որևէ գնահատական տալուց»,-ասաց նա։

Հարցին՝ քաղաքական հետապնդման տարրեր չե՞ն տեսնում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ կոնկրետ այս գործընթացը դիտակում ենք իրավական հարթության մեջ։

Ինչ վերաբերում է հարցին, թե երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն, նրա այս դիտարկման հետ համաձա՞յն են, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, թե ով ինչ է ասել, ինչ է ենթադրել, չեն պատրաստվում մեկնաբանություններով հանդես գալ։

Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ դա կարծիք է, որ կարող է գոյություն ունենալ։ «Մենք ասում ենք՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է այս հարցի մեջ դիտակել բոլոր մոտեցումները։ Մենք կիսում ենք օրենքի գերակայության հանգամանքը»,-ասաց նա։

Մեկնաբանություններ