Հրապարակվեց: Пт, Окт 04, 2019
...

Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել էին բժշկական կենտրոն. նա արդեն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում է

Տարածել
Tags

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 3-ին՝ առավոտյան, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նրան տեղափոխել են հետազոտության համար և հենց նույն օրն էլ նորից վերադարձրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- նշեց ՔԿ վարչության  հանրային կապերի բաժնի պետը:

Հարցին՝ արդյոք առողջական որևէ խնդիր կա՞, կամ ինչ հետազոտություն է անցել Քոչարյանը,  Նավիկյանն ընդգծեց, որ անձնական տվյալներ են, որոնք չի կարող բարձրաձայնել:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր ՔԿ:
Մեկնաբանություններ