Հրապարակվեց: Ср, Май 29, 2019
...

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցներին

Տարածել
Tags

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն մայիսի 28-ին հանդիպել է իր աջակիցների հետ։
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որտեղ հանդիպումից լուսանկարներ են ներկայացված:

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր գիրքը՝ «Կյանք և ազատությունը»:

«Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել էր, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, և սպավում է շատ կանխատեսելի հանգիստ, կյանքի շարունակություն, սխալվել եմ: Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձություններն անցյալում են, ևս սխալվել եմ: Գիտեք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել և շատ լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,-նշել է նա:

Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ արձանագրել է, որ այդ ճաապարհով մենակ չի շարժվելու:
Մեկնաբանություններ