Հրապարակվեց: Вс, Апр 14, 2019
...

Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկվարի պաշտոնից

Տարածել
Tags

Ամերիկյան Facebook ընկերության բաժնետերերը կրկին փորձել են տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:

Այս մասին հաղորդում է gazeta.ru–ն՝ մանրամասնելով, որ տեղեկությունը ներկայացված է ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների դաշնային հանձնաժողովին ուղղված առաջարկում:

«Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2012թ. ի վեր նախագահում է տնօրենների խորհրդում»,-նշել են բաժնետերերը՝ ընդգծելով, որ իրենք սահմանափակ հնարավորություններ ունեն Ցուկեբերգի իշխանական լիազորությունների վերահսկման հարցում:

Բաժնետերերի համոզմամբ՝ տվյալ հանգամանքը թուլացնում է Facebook-ի ղեկվաությունն ու դրա կառավարման նկատմամբ վերահսկողությունը:

Մեկնաբանություններ