Հրապարակվեց: Пт, Окт 25, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

ՌԴ-ից Սիրիա է մեկնել շուրջ 300 ռազմական ոստիկան

Տարածել
Tags

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ շուրջ 300 ռազմական ոստիկան է մեկնել Սիրիա, որոնք կօգնեն քրդական ջոկատներին սահմանից հեռացնելուն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել էր, որ կապված նոր առաջադրանքների հետ՝ Սիրիա կուղարկվի ևս 276 ռուսաստանցի ռազմական ոստիկան և 33 միավոր տեխնիկա:

Սիրիա են ուղարկվել Չեչնիայի ռազմական ոստիկանության ջոկատները, որոնք մեկնել են Հյուսիսային Օսիայում տեղակայված օդանավակայանից:

Ռուսական ջոկատները կօգնեն ապահովել բնակչության անվտանգությունը, կնպաստեն կարգուկանոնի պահպանմանը, հերթապահություն կանցկացնեն նշանակված տարածքներում, ինչպես նաև կօգնեն քրդական ինքնապաշտպանական ջոկատներին իրենց զինամթերքով տեղափոխվել սահմանից 30 կմ հեռավորության վրա:

«Սիրիա են մեկնել ամենապատրաստված զինծառայողները, որոնք նման օպերացիաների փորձ ունեն, վարժանքներ են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության կենտրոնում»,-ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

ՌԴ ռազմական ոստիկանների համար Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա են տեղափոխվում նաև 20 «Тигр» և «Тайфун-У» զրահապատ մեքենաներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Մեկնաբանություններ