Հրապարակվեց: Пн, Окт 29, 2018
...

ՌԴ ԱԳՆ-ն Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարությունները «հանդուգն» է անվանել

Տարածել
Tags

ՌԴ արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցին ու հնչեցրած հայտարարություններին՝ դրանք «հանդուգն» անվանելով, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի խորհրդականը խորհուրդ էր տվել Հայաստանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից», ինչպես նաև կոչ էր արել ռուսական զենքի փոխարեն ամերիկյանը գնել, «որն ավելի լավն է ռուսականից»:

Գերատեսչությունում Բոլթոնի խոսքերը համեմատել են ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որի ժամանակ դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: Նա նաև խոստացել էր երկրին 26 մլն դոլար տրամադրել՝ «քաղհասարակության և լրատվամիջոցների ամրապնդման համար»:

«Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց՝ դա այդպես չէ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Բոլթոնը պահանջել է Հայաստանից միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»՝ առանձնահատուկ չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է:

«Նաև չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որ Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- հավելել են գերատեսչությունից:

Մեկնաբանություններ