Հրապարակվեց: Сб, Ноя 03, 2018
...

ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը

Տարածել
Tags

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ալիքը նպատակ ունի խաթարել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի մասնակիցների կողմից ձեռնարկվող ջանքերը՝ տվյալ համաձայնագրի պահպանման համար, հաղորդում է RT-ն`վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքին:

Ըստ նախարարության, ԱՄՆ-ի նման քայլը «միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին եւս մեկ «ուժեղ հարված է հասցնում»:

«Մենք մերժում ենք միակողմանի պատժամիջոցները, որոնք շրջանցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, հատկապես երբ դրանք ունեն արտերկրյա կիրառում եւ ազդում են երրորդ երկրների շահերի վրա, ինչպես Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանափակումների դեպքում», — ավելացրել է գործակալությունը:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ին Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ:

Մեկնաբանություններ