Հրապարակվեց: Вс, Фев 03, 2019
...

Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի բանակին և Կենտրոնական բանկին անցնել ընդդիմության կողմը

Տարածել
Tags

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ է արել Վենեսուելայի զինվորականներին հետևել գեներալ Ֆրանցիսկո Էստեբան Յանեսի օրինակին և անցնել ընդդիմության կողմը:

«Ժամանակն է, որ Վենեսուելայի գերագուն ռազմական ղեկավարությունը կանգնի վենեսուելացի ժողովրդի կողքին: Երկրում Սահմանադրությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելը Ձեր իրավունքն ու պարտականությունն է»,- RT-ի հաղորդմամբ` գրել է Բոլթոնը Twitter-ում:

Նույն կոչով Բոլթոնը դիմել է նաև Վենեսուելայի Կենտրոնական բանկին:

«Վենեսուելայի Կենտրոնական բանկի և այլ բանկերի աշխատակիցները պետք է ընդունեն Գուաիդոյին` որպես երկրի նախագահ և պատասխանատվություն չկրեն  թալանված հարստության համար»,- նշել է Բոլթոնը:

Մեկնաբանություններ