Հրապարակվեց: Пн, Янв 14, 2019
...

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Տարածել
Tags

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները հիմնվում են բարեկամության ու փոխադարձ հարգանքի բարի ավանդությունների վրա, և երկրներն արդյունավետ համագործակցելու նշանակալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունն ու համատեղ կառուցողական աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայր ժողովուրդների շահերին», – ընդգծել է Պուտինը:

Մեկնաբանություններ