Հրապարակվեց: Чт, Фев 07, 2019
...

Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ սահմանափակիչ միջոցների չեղարկման մասին

Տարածել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ սահմանափակիչ միջոցների չեղարկման մասին:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկությունների պաշտոնական պորտալում:

Փաստաթուղթն ընդլայնում է Թուրքիայի քաղաքացիների շրջանակը, որոնք դուրս են գալիս պատժամիջոցների գործունեության ցանկից: Ցանկում ընդգրկված են գործող հատուկ անձնագրերի տերերը, որոնք Ռուսաստան են ուղարկվել կարճաժակետ գործուղումներով, այդ թվում և Ռուսաստանում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է թուրքական կողմին տեղեկացնել քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների վերաբերյալ համաձայնագրի գործունեության մասնակի վերականգնման մասին:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Մեկնաբանություններ