Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
...

Պուտինը Սոչիում հանդիպել է Ալիևի հետ

Տարածել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 Կողմերը հաստատել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի կարծիքով՝ այս ոլորտում երկու երկրների հարաբերությունները լավ տեսլական ունեն:իում

«Նկատի ունեմ ծրագրերը, որի հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավորը, որ այդ խոշոր նախագծերն իրականան»,- հավելել է Պուտինը՝ նշելով նաև, որ դրանով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը:

«Կարիք կա նաև փոխանակվել տեղեկություններով, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ՝ այդ ամբողջը մեզ այսօր կհաջողվի, և դուք էլ կմասնակցեք ակտիվ հետաքրքիր քննարկմանը»,-ասել է ՌԴ նախագահը:

Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար:

«Ինչպես դուք արդեն նկատեցիք, մենք տևական ժամանակ է, ինչ չենք հանդիպել, ավելի ստույգ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով մեր հանդիպումների հաճախականությունն անցյալ տարում»,-ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:

Ալիևը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է իբրև ռազմավարական գործընկերություն:

Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում դրական աճին: «Ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարում: Մեր տվյալներով՝ աճը մինչև օգոստոս կազմել է 20%: Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր և լավ հարևան է: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Համոզված եմ, այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

 

Մեկնաբանություններ