Հրապարակվեց: Вт, Апр 16, 2019
...

Պորոշենկոն ուղիղ եթերում կրկին «միայնակ» է մնացել, Զելենսկին չի եկել

Տարածել
Tags

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզված է, որ Վլադիմիր Զելենսկիի հետ նախընտրական բանավեճն անհրաժեշտություն է: Այդ մասին ТАСС-ի հաղորդմամբ` նա հայտարարել է ICTV հեռուստաալիքի ուղիղ եթերում` կրկին կոչ անելով իր քաղաքական մրցակցին գալ տաղավար և բանավիճել իր հետ: Հեռուստաընկերություն հասնելու համար Պորոշենկոն Զելենսկիին 40 րոպե ժամանակ է տվել: Վերջինս չի եկել:

«Իմ մրցակիցը կրկին չներկայացավ հանդիպման [ստուդիա- խմբ.]: Ես վստահ եմ, որ այդ հանդիպումը պետք է կայանա, դա անհրաժեշտ է` քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, այդ թվում` քաղաքացու գիտակցված ընտրության իրավունքը», — ասել է Պորոշենկոն` դիմելով Զելենսկիին:

Ուկրաինայի գործող նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք եկել էին Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտ` նշելով, որ այդ օրը պարզ դարձավ, որ իր կողմնակիցները «միասին հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն»:

Մեկնաբանություններ