Հրապարակվեց: Чт, Окт 18, 2018
...

«Պոմպեոն եկել էր համոզելու, որ Թուրքիան չհրապարակի սաուդացի լրագրողի սպանության ձայնագրությունները». Կարո Փայլան

Տարածել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիա էր ժամանել, որ համոզեր երկրի իշխանություններին չբացահայտել կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաաշկղիջիի սպանությունն ապացուցող ձայնագրությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Հենց Թուրքիան հայտարարեց, որ ձայնագրություն ունի, ԱՄՆ պետքարտուղարը եկավ համոզելու, որ Թուրքիան լուռ մնա»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ լրագրողի անհետացման գործը քաղաքական առևտրի առարկա դարձնելն ուղղակի անթույլատրելի է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք պահանջել են Թուրքիայից Խաաշկղիջիի սպանությունն ապացուցող տեսաձայնագրությունները, եթե այդպիսիք կան:

Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողն անհետացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո:

Ըստ թուրքական ոստիկանության վարկածի՝ լրագրողին սպանել են շենքի ներսում: Սաուդյան կողմը, սակայն, հերքում է նման վարկածն ու պնդում, որ լրագրողը կորել է հյուպատոսության տարածքից դուրս գալուց հետո միայն:
Մեկնաբանություններ